+374 93 90 60 44support@champordfund.com

Արմեն Դարբինյան

Գլխավոր / Խորհուրդ / Արմեն Դարբինյան

дар

Անձնական տվյալներ: Ծնվել է 1965 թվականի հունվարի 23-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի):

Կրթություն 1981-1986
Տնտեսագիությանֆակուլտետ, ՄոսկվայիԼոմոնոսովի անվան պետական համալսարան
(1986-1989)
Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրա
(2006)
Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (Լոմոնոսովի անվան պետական համալսարան)

Աշխատանքային գործունեություն

2001թ. Նոյեմբերից
Խորհրդի նախագահ, ռեկտոր
Հայ-ռուսական համալսարան

2000թ.
Հոգաբարձուների խորհրդի հիմնարդիր, նախագահ
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն (ICHD): Կենտրոնը Հայաստանում առաջատար ոչ կառավարական կազմակերպությունն է, որը կենտրոնանում է խաղաղության կառուցման, քաղաքացիական հասարակության ամրապնդման և ժողովրդավարության ու մարդու իրավունքների խնդիրների վեր հանման վրա՝ ապահովելով կառավարման արդյունավետություն:

1999թ. հունիս – 2000թ. փետրվար
ՀՀ էկոնոմիկայի նախարար

1998թ. ապրիլ – 1999թ. փետրվար
ՀՀ վարչապետ

1997թ. հունիս – 1998թ. ապրիլ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Կառավարիչ Արժույթի միջազգային հիմնադրամում և Համաշխարհային բանկում, EBRD-ում և BIS-ում, Հայաստանի Հանրապետության լիազոր անձ

1997թ. մայիս – 1997թ. հունիս
ՀՀ ֆինանսների նախարար

1994-1997
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ

1992-1994
Գլխավոր տնօրեն
«Արմենինտորգ» պետական արտաքին տնտեսական միավորում

1989-1992
Մոսկվայում Հայաստանի դեսպանության տնտեսական քաղաքականության բաժնի ղեկավար, ավագ փորձագետ
Արտաքին պարտքի հարցերով պետական հանձնաժողովում ՀՀ լիազոր ներկայացուցիչ
(Միջկառավարական հանձնաժողով, որը զբաղվում էր նախկին ԽՍՀՄ և ԽՍՀՄ <<Վնեշէկոնոմբանկի>>արտաքին պարտքերի կարգավորմամբ):

Գիտկաան գործունեություն
Պրոֆ. Դարբինյանի գիտական աշխատանքները նվիրված են անցումային տնտեսությամբ երկրներում բիզնեսի զարգացմանը, տնտեսական և քաղաքական բարեփոխումներին:

Նա հանդիսանում է ԱՄՀ-ի և ՀԲ-ի առաջատար փորձագետ անցումային տնտեսությունների և միջազգային ֆինանսների հարցերում:

ՀՀ ԳԱԱ անդամ (2006)
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների թղթակից անդամ(2006)
Գլխավոր խմբագիր<<RAU Herald>>-ում/հումանիտար և բնագիտական գիտություններ (2003 թ.)

Քաղաքական և սոցիալական գործունեություն

ԴոկտորԱրմեն Դարբինյանը մեկն է այն հեղինակներից, ովքեր մշակեցին
տնտեսական և քաղաքական բարեփոխումների, այդ թվում՝մասնավորեցման, մասնավոր սեկտորի զարգացման, ինստիտուտների ձևավորման կոնցեպտները: Նա բանկերի և բանկային գործունեության, բաժնետիրական ընկերությունների մասին ազգային օրենսդրության, հակամենաշնորհային կարգավորման, հանրային ծառայությունների պետական կարգավորման օրինագծերի հեղինակներից է:
Պարգևներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության Ոսկե շքանշան Հայաստանում կրթության և գիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար (2005 թ.)

«ՖրիտյոֆՆանսենի անվանշքանշան»(2005թ.)

«Սոկրատեսի անվան միջազգային մրցանակ» (Օքսֆորդի համալսարանի կողմից ժամանակակից հասարակության մտավոր զարգացման մեջ ունեցած անձնական ավանդի համար (2006)

«Մովսես Խորենացի» ՀՀ պետական շքանշան (ՀՀ նախագահի հրամանագրով 2009 թ.)

ՌԴ «Բարեկամության շքանշան» ( ՌԴ նախագահի հրամանագրով 2010թ.)